Ամերիկացի պրոդյուսեր Չարլզ Հագինսը, ով աշխատում էր երգչուհի եւ դերասան Ուիթնի Հյուսթնի հետ, մեղադրվել է ֆինանսական բուրգի ստեղծման մեջ, որին զոհ է գնացել ավելի քան 30 ներդրող: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ 68-ամյա Հագինսը 2005-2011թթ. 4 մլն դոլարի չափով  ներդրումների բարձր տոկոսների մասին խոստոււմներով ներդրողներին հավաստիացրել է, որ գումարը կներդնի Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի հայտնաբերման գործում: Իրականում այդ միջոցներով խաբեբան վարել է շքեղ կյանք, Մանհեթենում թանկարժեք բնակարան է վարձել, ձեռք բերել բարձրակարգ մակնիշի մեքենա:

Մինչեւ վճռի կայացումը Հագինսը գտնվելու է կալանքի ներքո:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հագինսն օգնել է Հյուսթոնին ձայնագրել իր առաջին ալբոմը, որը լույս է տեսել 1985թ.-ին: Խաբեբան աշխատել է նաեւ սաքսոֆոնահար Քենի Ջիի հետ եւ միաժամանակ եղել է երգչուհի Մելբե Մուրի ամուսինը: