Անհետացած դերասանուհի Միսթի Ափհեմի հայրը վախենում է, որ դուստրն ինքանսպան է եղել: Այդ մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «The Hollywood Reporter»-ին:

32-ամյա դերասանուհին, ով խաղացել է «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» եւ «Սառած գետը» ֆիլմերում, 6 օր առաջ անհետ կորել է, ճշտում է աղբյուրը: Ոստիկանությանն անհետացման մասին պատմել է դերասանուհու հայրը: Վերջին անգամ Միսթի Ափհեմին տեսել են Օբերն քաղաքի իր բնակարանում (Վաշինգթոնի նահանգ): «Նա վերջերս էր փոխել իր դեղամիջոցները եւ իրեն բավական տարօրինակ էր պահում: Նա ինձ ու մորը հայտնել էր, որ այլեւս կարիք չկա իր համար անհանգստանալ: Ինձ թվաց, որ չափից ավելի սուիցիդալ հնչեց դա, եւ այդ պատճառով ես դիմեցի ոստիկանություն»,- պատմել է դերասանուհու հայրը:

Նա նաեւ նշել է, ոչ դուստրը միշտ հակված է եղել ինքնասպանության: