Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ սպային զրկել է արիության համար բարձրագույն շքանշանից: Այս մասին գրում է MIGnews-ը:

Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ շքանշանը ստացվել է Աֆղանստանում մարտի դաշտից կեղծ լուրերի հաղորդման հիման վրա:

Պարգեւատրման պաշտոնական հիմնավորման մեջ նշվում էր, որ 2008 թվականին մայոր Արմսթրոնգը քաջություն է ցուցաբերել Աֆղանստանում տեղանքի հսկման ժամանակ: Հակառակորդի կրակի ներքո Արմսթրոնգը սառնասրտորեն ղեկավարել է իր ստորաբաժանումը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել զինծառայողների շրջանում զոհերից:

Սակայն մայոր Արմսթրոնգի հետ մարտի դաշտում եղած երկու զինծառայողներ հայտարարել են, որ շքանշանը նրան անարդարացիորեն է շնորհվել: Նրանց խոսքով՝ պարգեւատրումը տեղի է ունեցել մի զեկույցի հիման վրա, որն Արմսթրոնգն ինքն է կազմել:

Բրիտանական զինվորականներն այդ մեղադրանքները չափազանց լուրջ են ընդունել՝ մտավախություն հայտնելով, որ շքանշանի անարդարացի շնորհումը կարող է զինվորականների եւ ընդհանրապես հասարակության աչքում խարխլել զինվորական պարգեւների շնորհման արդարացիության հանդեպ վստահությունը: