Վեց իսրայելցիներ, որոնցից ավագը 66 տարեկան է, ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ 380 կմ լողալով հաղթահարելով Կիպրոսից մինչեւ Իսրայել տարածությունը: Այս մասին գրում է NEWSru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջ ընթացքում նրանց ուղեկցել է աջակցող խմբով լի զբոսանավը:
Նախորդ ռեկորդը սահմանել էին ամերիկացիները. մեկուկես տարի առաջ վեց մարզիկներ լողալով 366 կմ էին անցել: Իսրայելցիները փորձել էին այս ռեկորդը գերազանցել 2013 թվականին, սակայն երրորդ օրը բարձրացած փոթորիկը խանգարել էր նրանց իրականացնել մտադրությունը:
Լողորդներից ոչ մեկի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն առաջացել:



























