Ուսանողուհին Մոլդովայից «eBay»-ում աճուրդի է հանել իր «Mercedes CLS 350»-ը, որը պատված է Սվարովսկու միլիոն քարերով: Այդ մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Mirror»-ին:
Ավելի քան 30 մարդ, ճշտում է աղբյուրը, ցանկանում է ձեռք բերել մեքենան: Նախնական գինը կազմել է 90 հազար ֆունտ ստերլինգ, մի քանի օրվա ընթացքում այն հասել է 150 հազար ֆունտ ստերլինգի: Հաղորդում են, որ աճուրդը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 16-ը: Որոշ փորձագետներ համարում են, որ առանց բյուրեղների մեքենայի արժեքը կկազմեր 25 հազար ֆունտ ստերլինգ:
«Ես սիրում են թանկարժեք քարեր: Դրանք իսկապես աղջիկների լավագույն բարեկամներն են: Իմ տունն ամբողջովին դրանցոց է պատված: Պաշտում եմ ադամանդները»,- պատմել է ուսանողը: Նրա խոսքով՝ ստացված գումարի 10 տոկոսը կուղղվի շների ապաստանին, որի շինությունը սեպտեմբերին հրդեհվել էր:



























