Եվրախորհրդարանի 751 պատգամավորներից շատերը եկամուտի հավելյալ աղբյուր ունեն, որոնք միլիոնավոր եվրոներ են բերում: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Transparency International» իրավապաշտպան կազմակերպության զեկույցը
Գումարները, որոնց արդի գումարման եվրապատգամավորներին բերում են նրանց հավելյալ աղբյուրները, կազմում են տարեկան 5,8-18,3 միլիոն եվրո, նշում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հետազոտության համաձայն գերմանացի եվրապատգամավորների շրջանում հավելյալ ամենաշատ եկամուտ ունեցողն Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Պետեր Յանն էր: Լինելով վեց տարբեր ընկերությունների բաժնետեր, նա, համաձայն իր իսկ սեփական հաշվետվությունների, ամսական ստանում է 9000-27000 եվրո:



























