ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ցանկանում է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ սնվելու հարցեր քննարկել: Այդ մասին գրում է «NEWSru»-ն՝ մեջբերելով տեղական ռադիոկայանին Ժիրինովսկու տված հարցազրույցը:

Ժիրինովսկին հստակեցրել է, որ լիբերալ-դեմոկրատները որոշել են ԱՄՆ-ի առաջին տիկնոջն ուղարեկ համապատասխան նամակ ու հրավիրել նրանց այդ հարցի քննարկման համար:

ԱՄՆ-ի առաջին տիկինը, նշում է պարբերականը, հայտնի է իր նախագծերով, որոնք առողջ ապրելակերպ են քարոզում: Մասնավորապես, Միշել Օբաման առաջարկում է դպրոցներում արգելել չորաբլիթներն ու ձվածեղը: ՌԼԴԿ առաջնորդը պաշտպանել է ամերիկյան նախագայի տկնոջ առաջարկը կապված դպրոցական սննդի հետ:

«Մենք նույնպես արդեն մի քանի տարի խոսում ենք այս մասին: Սակայն, ցավոք, մեր իրավասությունները, ներուժը չեն բավականացնում: Դրանով պետք է միշտ զբաղվի առողջապահության նախարարը, կրթության նախարարը, սոցիալական հարցերով փոխնախարարը: Հարկավոր է հաստատություններում հատուկ ճաշացանկ մտցնել՝ սկսած դպրոցներից: Պետք է պաշտպանել սա: Դրանով պետք է զբաղվեն բոլոր երկրների առաջնորդները»,- հաղորդել է Ժիրինովսկին: