Հոնկոնգում ցուցարարները վարչակազմի ղեկավար Լյան Չժենյինին մեղադրում են 50 մլն դոլար յուրացնելու մեջ: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:

Աղբյուրի համաձայն՝ երկու խոշորագույն ուսանողական խմբեր Չժենյինին նամակ են ուղարկել, որում խոսքը գնում է Հոնկոնգի իշխանությունների՝ հազարավոր քաղաքացիների կարծիքն անտեսելու մասին: Ցուցարարները Հոնկոնգի կառավարությանը կոչ են անում ամբողջությամբ հաշվետու լինել, ժողովրդավարություն հաստատել՝ երաշխավորելով համընդհանուր իրավահավասարություն, ինչպես նաեւ հետեւել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին, ինչը նշանակում է՝ «Հոնկոնգի խնդիրները լուծվում են Հոնկոնգի կողմից, քաղաքականությունը կարգավորվում է քաղաքականությամբ»:

«Ներկա իրավիճակը գրավում է ոչ միայն Հոնկոնգի, այլեւ Չինաստանի, Թայվանի եւ մնացյալ աշխարհի ուշադրությունը: Մենք հույս ունենք, որ դուք դա հաշվի կառնեք»,- նշված է նամակում: