Ապրիլին ռուսաստանցիների մոտ սեքսի հանդեպ նվազագույն հետաքրքրություն է նկատվում, հունիսին՝ առավելագույն: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում ամենատարածված Mamba ծանոթությունների առցանց-ծառայության վիճակագրությունը:
Ըստ պարբերականի, հաշվարկման մեթոդիկան շատ պարզ է: Հաշվի են առնվում նոր օգտատերերի լրացրած տվյալները, որոնք գրանցվում են համապատասխան ամսվա ընթացքում: Այդ տվյալների համաձայն՝ ապրիլին նոր օգտատերերի շրջանում սեքսի հանդեպ նվազագույն հետաքրքրություն է նկատվում (նման նպատակ նշում է 29 հազար օգտատեր): Իսկ ահա հունիսին սեքսով հետաքրքրվում է 32 հազար օգտատեր:
Ցրտերը սկսվելուն զուգահեռ սեռական ակտիվությունը նվազում է, մարդիկ ցանկանում են միմյանց հետ այլ մակարդակում շփվել: Ռուսական հոգեբույժ Միխայիլ Վինոգրադովի խոսքով՝ դա բացատրվում է բազմաթիվ պատճառներով. եղանակ, մարդկանց հագուստի քանակություն եւ այլն:
Ամռանը նաեւ դիտարկվում է ծանոթությունների առավելագույն թիվ՝ ամուսնության նպատակով (գագաթնակետը հունիսին է. 23 հազար), նվազագույնը՝ սեպտեմբերից դեկտեմբեր. շուրջ 20 հազար:




























