Դեւիդ Բեքհեմը կդառնա ՅՈւՆԻՍԵՖ ընկերության արշավի դեմքը, որն ուղղված է Էբոլա համաճարակի տարածման կանխարգելմանը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Մանչեսթր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը, հաղորդումէ  աղբյուրը, հանդես կգա հոլովակում, որտեղ բացատրում են միջոցառումների կարեւորությունը, որոնք կօգնեն նվազեցնել մահացու վարակով վարակվելու հավանականությունը:

«Մեզ համար կարեւոր է, որպեսզի այս արշավին միանա Դեւիդ Բեքհեմը: Սիերա-Լեոնեում ֆուտբոլը դավանանք է: Կանայք, տղամարդիկ ու երեխաները սիրած ակումբն ունեն անգլիական առաջնությունում, սակայն Դեւիդ Բեքհեմն առանձնահատուկ է»,- նշել է Սիերա-Լեոնեի ֆուտբոլի ասոցացիայի նախագահ Իշա Յոհանսենը:

Հիշեցնենք, որ Էբոլայի զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայում հասել է 4033-ի: