Ռուսաստանում ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը ցանկանում են եռակի ավելացնել, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ այս առաջարկոն արել է «Եդինայա Ռոսիայի» Պետդումայի պատգամավոր Ռազիետ Նատխոն: Ըստ նրա` 2000 – 5000 ռուբլու ներկայիս տուգանքը քաղաքացիներին չի դրդում հրաժարվել  ապօրինի աշխատուժից, քանի որ իրենց ավելի ձեռնտու է էժան վճարել  ապօրինի միգրանտին, քան օգտվել ռուսաստանցու ծառայություններից: 

«Նման պահվածքը խարխլում է աշխատանքի հայրենական շուկան, այդ պատճառով էլ անհրաժեշտ է օրենսդրորեն  կանխել օրենքը խախտելով վաստակելու հնարավորությունը», - վստահ է Նատխոն: Այսպիսով, Ռուսաստանում ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը կարող է հասնել մինչեւ 15 հազար ռուբլու: