Վերջերս ռազմական գործողություններից տուժած Գազայի հատվածի ենթակառույցների վերականգնման համար դոնոր երկրները ծրագրում են հատկացնել շուրջ 5,4 մլրդ դոլար, գրում է  MIGnews-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 12-ին Կահիրեում դոնոր երկրների գիտաժողով է տեղի ունեցել` Գազայի հատվածում «Անխորտակելի ժայռ» 50-օրյա ռազմական գործողությունից հետո Գազայի հատվածի վերականգնման հարցով:

Աղբյուրը նշում է, որ ամենամեծ գումարը խոստացել է  հատկացնել Քաթարը` 1 մլրդ դոլար: 200-ական մլն դոլար կտրամադրեն Քուվեյթը եւ ԱՄԷ-ն: ԵՄ-ն կհատկացնի 450 մլն եվրո, ԱՄՆ-ն` 212 մլն դոլար: 

Թերթը նշում է, որ 2014թ. ամռանը Գազայի հատված իսրայելական ուժերի ներխուժման ընթացքում, ըստ մոտավոր տվյալների, ավերվել է պաղեստինցիների 100 հազար տուն, ինչպես նաեւ Գազայի հատվածի ենթակառույցները: