NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանի սպանության վերաբերյալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի սպանությունը տեղի էր ունեցել տաքսի մեքենայի մեջ՝ հենց վարորդի ներկայությամբ: Հենց սրահում ոմն Գալուստով կրակել է նրա վրա, այնուհետեւ դին տեղափոխել Քանաքեռ՝ գծերի մոտ ու ասել, որ դեռ մի հոգու էլ պետք է սպանի: Բարեբախտաբար, նա այդ ընթացքում Հայաստանից փախել է եւ նրա կյանքը հաջողվել է փրկել:

Մեր տեղեկություններով՝ երեք երիտասարդներ համատեղ ինչ-որ գործարք են կատարել, որից հետո պարտք ու պհանջի խնդիր է եղել, հենց ադյ հողի վրա էլ կատարվել է սպանությունը: Սպանվողը որոշ ժամանակ գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ոստիկանները կալանավորել են Երեւանում սպանության մեջ կասկածվող Գալուստովին