Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 13-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Նշենք, որ Կարեն Պետրոսյանի մարմինը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին են հանձնել հոկտեմբերի 10-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին Ադրբեջանը լուր էր տարածել գերու մահվան մասին՝ պատճառ նշելով «սրտային անբավարարությունը»:




























