Ուկրաինայի սահմանից ՀՌO-ի զորքերի հետ կանչելը վկայում է բոլոր խնդիրների լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու հարցում Մոսկվայի պատրաստակամության մասին, գրում է «ՏՎ-Ցենտր-Մոսկվան»` մեջբերելով ռուսաստանցի փորձագետների կարծիքը:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի հարավում սկսվել է զորքերի զանգվածային վերաբաշխում:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է Ռոստովում զորավարժություններ անցկացնող զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայրեր:
Ըստ մի շարք փորձագետների` բացի զուտ գործնական նշանակությունից, զորքերի վերադարձի նպատակն է ցույց տալ Մոսկվայի պատրաստակամությունը` բոլոր խնդիրների լուծումը քաղաքական դաշտ վերջնական տեղափոխելու վերաբերյալ:




























