ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն հոկտեմբերի 17-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Համանախագահները  հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել էին մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու իրենց մտադրության մասին: