ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը 2014թ. հոկտեմբերի 13-ին գրասենյակի անունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերեց սարքավորումներ՝ աջակցելու նախարարության ջանքերին բարձրացնելու մարդկանց եւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության անունից ստացավ սարքավորումներ, որոնք ընդգրկում են շարժական սպեկտրոմետր, համակարգիչներ, նոութբուք եւ տպիչ/սկաներ:

Ի հավելումն, գրասենյակը հաջորդ ամսվա ընթացքում պլանավորում է տրամադրել նաեւ պաշտպանական հանդերձանքի ամբողջական կոմպլեկտներ, որոնք ընդգրկում են քիմիական պաշտպանության կոստյումներ, դիմակներ, ձեռնոցներ, ռետինե երկարաճիթ կոշիկներ եւ պաշտպանող ակնոցներ:

Սարքավորումները զգալիորեն կընդլայնեն նախարարության ստորաբաժումների հնարավորությունները հայտնաբերելու եւ վերլուծելու շրջակա միջավայրում վնասակար մասնիկների առկայությունը: Այն կօգնի նաեւ ախտոտման մակարդակի վերաբերյալ համապատասխան տվյալների բազայի ստեղծմանը եւ կհանգեցնի անհրաժեշտության դեպքում տարածքների ու մարդկանց պաշտպանության համար փրկարարական գործողությունների առավել լավ  պլանավորված ու արդյունավետ իրականացմանը:

Նվիրատվությունը 2013թ. ԵԱՀԿ կողմից իրականացած ծրագրի շարունակությունն է՝ ուղղված Երեւանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա թունաքիմիկատների ծավալի ու պարունակության բացահայտմանը: ԵԱՀԿ գրասենյակի կողմից համակարգված տեխնիկական հետազոտության իրականացման արդյունքում տրամադրել է այդ տեղայնքի շրջակա միջավայրի վնասների ռիսկերի մակարդակի ճշգրիտ գնահատում եւ առաջարկել իրավիճակը բարելավելու գործողության ծրագրեր: