Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ հոկտեմբերի 20-ը, Գանձակ գյուղի բնակիչներին հասանելի կդառնան թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող եւ նոր բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին: 

Նշենք, որ 2013թ.-ի վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 %։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում այս ցուցանիշը գերազանցում է 86 %-ը։ Հայաստանում Beeline-ի լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 13000 կմ: