Ռուսաստանն ու Չինաստանը «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական պարկեր կստեղծեն, գրում է «Փրայմը»:
Պարկերի համատեղ կառուցման մասին պայմանավորվել են երկու երկրների վարաչապետների պարբերական հանդիպումների արդյունքներով:
Աղբյուրը նշում է, որ Չինաստանի պարկը կտեղակայվի Սիսյան Ֆենդուն քաղաքում, իսկ նմանօրինակ ռուսական պարկը՝ Սկոլկովո նորարարական կենտրոնում: Բարձր տեխնոլոգիաների ռուսական պարկի գործունեությունը գիտահետազոտական բնույթ կկրի:
Կողմերը հեռանկարում ծրագրում են նաեւ ԲՌՀՉՀ երկրներում ստորաբաժանումներ բացել:
Ինչպես նշում է գործակալությունը, տեխնոպարկերը կոչված են խթանել գիտական մշակումները, դրանց առեւտրայնացումն ու տնտեսական աճը:





























