Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է վերջերս կառուցված բնակելի թաղամաս եւ գիտական հաստատություն, գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ նա սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Նոր բնակելի միկրոթաղամասը դիտելիս Կիմ Չեն Ընը   ձեռնափայտով է եղել: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հագած է եղել ավանդական սեւ փակ կոստյում: Օգնականների հետ նա ստուգել է շինարարության ավարտի աշխատանքները: 


Հիշեցնենք, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 10-ին ներկա չէր եղել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 69-ամյա տարեդարձի տոնակատարությանը: Արեւմտյան մամուլը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի կեսերին կոճերի վիրահատության է ենթարկվել եւ հիվանդանոցում է: