Հոկտեմբերի 13-ին Բրազիլիայի բանտարկյալները ապստամբություն են բարձրացրել եւ 170 պատանդ վերցրել, գրում է «Նովայա Եվրոպան»` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Աղբյուրը նշում է, որ պատանդների շարքում 12 աշխատակից կա: Բոլորին դուրս են բերել բանտի տանիք` գրեթե մերկ վիճակում:
Ընդվզման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն Բրազիլիայում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում` բանտերի գերծանրաբեռնվածության եւ վատ պայմանների պատճառով:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014 թ. օգոստոսին Կասկավել քաղաքի բանտում ընդվզման ընթացքում գլխատվել էին երկու բանտարկյալներ, եւս երկուսը զոհվել էին բանտի տանիքից ցած նետվելով:





























