Հոկտեմբերի 14-ից գործարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պաշտոնական կայքը: (www.ced.am): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

«Կարեւորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաեւ երկխոսության միջավայրի ձեւավորումը` հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները եւ քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու եւ բազմաթիվ խնդիրների կապակցությամբ ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն կընձեռի դատապարտյալների եւ կալանավորված անձանց հարազատներին»,-նշել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: