Ռուս եւ չինացի ֆիզիկոսները ապագայի հիբրիդային միջուկային ռեակտորի մշակման համատեղ նախագիծ կսկսեն: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկին:
«Այսօր մենք սկսել ենք սկզբունքորեն նոր գործի իրացումը՝ մենք փորձում են միացնել ԱԷԿ-ի սխեմատիկորեն գործող ջերմային ռեակտորը տորաձև միջարկղ մագնիսական կոճերի հետ՝ ստեղծելով հիբրիդային ռեակտոր», - գործակալությունը մեջբերում է Կովալչուկին:
Նոր միջուկային ռեակտորի շնորհիվ հնարավոր կլինի կտրուկ բարձրացնել ատոմային էներգետիկայի արդյունավետությունը:
Ներկայումս ջերմամիջուկային էլեկտրակայանների ստեղծման նախագծեր կան Եվրոպայում (Ճապոնիայի հետ համատեղ), Ռուսաստանում եւ Չինաստանում:




























