Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարները, գրում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

 «Կարծում եմ, որ Եվրոպայի սթափ մտածող մարդկանցից եւ ոչ մեկը չի վիճի, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հարթեցման խելամիտ այլընտրանք չկա», - գործակալությունը մեջբերում է Լավորվի հայտարարությունը:

«Առաջխաղացնելով եվրասիական ինտեգրումը՝ մենք բաց ենք այլ երկրների, այլ տարածաշրջանային միավորումների հետ փոխգործակցության համար: Պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարները», - հայտարարել է նախարարը:

 «Խորը համագործակցության մեր ջանքերում մենք նորից ու նորից կբախվենք խոչընդոտների, եթե հստակ երկարաժամկետ նպատակներ չսահմանենք: Մոսկվայում շարունակում են կարծել, որ նման բնական նպատակը պետք է լինի Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տնտեսական եւ հումանիտար տարածքի կառուցումը՝ հիմնվելով հավասար եւ անքակտելի անվտանգության ճարտարապետության վրա», - հայատարարել է ՌԴ արտգործնախարարը: