Մեծ Բրիտանիայում նախկին զուգընկերոջից վրեժ լուծելու համար նրա լուսանկարների հրապարակումը կարող է քրեորեն պատժելի դառնալ, հայտնում է «The Independent»-ը:

Մինչեւ երկու տարի ազատազրկում նախատեսող համապատասխան օրինագիծն արգելում է համացանցով կամ այլ միջոցներով պոռնկագրական բնույթի ցանկացած լուսանկարի կամ տեսագրության տարածումը՝ առանց նախկին զուգընկերոջ համաձայնության:

Թերթը գրում է, որ էրոտիկ լուսանկարներ տեղադրելու միջոցով վրեժխնդիր լինելը բավական նորաձեւ է դարձել: Սակայն նման գործողությունները «նախկիններին» հոգեբանական  ծանր հարված են հասցրել: 

Նեղսրտած զուգընկերների զոհ են դարձել նաեւ աստղերը: Նրանց շարքում են բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Թուլիսա Քոնթոսթավլոսը եւ ամերիկացի փոփ-երգչուհի Ռիհանան: