Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 100 մլն դոլարով Հավայան կղզիներից մեկում՝ Կաուայիում, երկու հողատարածք է գնել, գրում է Forbes-ը:
Նշվում է, որ Ցուկերբերգն իրար հարակից երկու տարածք է ձեռք բերել Կաուայիի հյուսիսային ափին: Հողատարածքների ընդհանուր մակերեսը 750 ակր է (303 հա):
Facebook-ի հիմնադրի տրամադրության տակ հայտնվել են առափնյա ավազոտ «Պիլա» լողափը եւ նախկինում որպես շաքարեղեգի պլանտացիա օգտագործված տարածքը, որն օվկիանոս տանող ուղիղ ճանապարհ չունի: 30-ամյա միլիարդատերը նախատեսում է այնտեղ իր ընտանիքի համար տուն կառուցել:




























