Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է սպառազինությունների մրցավազքն ու մեծացնում ռազմական բյուջեն:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտպանական նպատակներով 2015թ. պետբյուջեի նախագծում նախատեսված ծախսերը կկազմեն ընդհանուր բյուջետային ծախսերի 17,9%-ը:
Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված Ադրբեջանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ծախսերը 3.1%-ով կգերազանցեն 2014թ. ծախսերին: Այստեղ ներառված են նաեւ հատուկ նշանակության նախագծերի եւ միջոցառումների ֆինանսական ապահովման հիմնական բաժիններով նախատեսված ծախերը:
Պետբյուջեի ծախսային հատվածում ներառված են նաեւ պաշտպանության եւ անվտանգության մարմինների ծախսերը:




























