Ռուսական պետական բանկերը Չինաստանից 4 մլրդ դոլարի փոխառություն են վերցրել, գրում է RBK-ն:
Պարբերականը նշում է, որ բանկերը, պատժամիջոցների պատճառով զրկված լիենլով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներում փոխառություններ ստանալու հնարավորություններից, այդ միջոցները գտել են Չինաստանում:
VTB բանկը հոկտեմբերի 14-ին Export-Import Bank of China-ի հետ 2 մլրդ դոլար ընդհանուր գումարով վարկային համաձայնություն է ստորագրել: Այդ միջոցների հաշվին բանկը կաջակցի բիզնես-նախագծերը, որոնց գործընկերներ են հանդիսանում ռուսական եւ չինական ընկերությունները:
Նույն գումարով չինական բանկի հետ շրջանակային վարկային համաձայնություն է ստորագրել «Վնեշէկոնոմբանկի» նախագահ Վլադիմիր Դմիտրիեւը: «Համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Հեռավոր Արեւելքում եւ Սիբիրում իրացվող նախագծերի ֆինանսավորման համար երկարաժամկետ վարկային ռեսուրսների տրամադրում: Դա թույլ կտա ավելացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ծավալները», - պարբերականը մեջբերում է «Վնեշէկոնոմբանկի» հաղորդագրությունը:




























