Տանզանիայում երկու ոստիկան ազատվել են ծառայությունից, երբ նրանց համբույրի լուսանկարը հայտվել է սոցիալական կայքում, հաղորդում է BBC-ն: Շրջանային ոստիկանության հրամանատարի խոսքով՝ սպաները կորցրել են իրենց աշխատանքը, քանի որ խախտել են պրոֆեսիոնալ էթիկայի կոդեքսը:

Հեռացման պատճառը ոչ թե համբույրն է, այլ որ այն եղել է հրապարակայի եւ այդ պահին ոստիկանները ծառայողական հագուստ են կրել: Համբույրը լուսանկարած եւ սոցկայք տեղադրած սպան նույնպես ազատվել է աշխատանքից: Այս միջադեպը սոցկայքերում հուզումների ալիք է առաջացրել: Մեծամասնությունը կարծում է, որ պատիժը չափազանց խիստ է: Մարդու իրավունքների Տանզանիայի կենտրոնի փաստաբանը նշել է, որ որքան էլ պատիժը խիստ թվա, իրավաբանական տեսակետից այն չի կարելի համարել անարդար: