Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացնելող օրենք է ստորագրել, գրում է Ղազախստանի «Իշխանություն» ամսագիրը՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Ղազախստանի սենատի պատգամավորները լիագումար նիստում հավանություն էին տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացմանը:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել էր հոկտեմբերի 3-ին: Հոկտեմբերի 10-ին դա արել էր նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:




























