Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով «+, -» 20 ինտերվալը։ Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։

Առաջարկություններն արվել են վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում»,- նշել է նա: