Երեխաները արդեն 15 ամսականից կարող են որոշել, թե երբ են իրենց շրջապատող մարդիկ բարկանում եւ շտկել իրենց վարքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները:
Գիտնականների խոսքով՝ իրենք զարմացել են, երբ հայտնաբերել են, որ դեռ նոր խոսել սովորած երեխաները կոգնիտիվ ունակություններ ունեն, հաղորդում է Mail Online-ը:
Վաշինգթոնի համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ երեխաները 15 ամսականից ունակ են տարբերել զայրույթը, հետո օգտագործել այդ զգացմունքային տեղեկատվությունն իրենց սեփական վարքի մեջ:
Հետազոտությանը մասնակցել են 15 ամսական 150 երեխաներ, հաղորդում է FedPost.ru-ն:




























