Ամերիկայում, սրտի գիտական ինստիտուտներից մեկում, հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 56 կին ու 254 տղամարդ տարբեր սրտանոթային հիվանդություններով: Գիտնականների նպատակն էր որոշել, թե ինչպես է սթրեսն ազդում սրտի այս կամ այն հիվանդության զարգացման վրա:
Սկզբում մասնակիցներին հոգեկան-հուզական իրավիճակի եւ արձագանքման ստուգման համար հոգեբանական թեստեր են առաջարկել: Այնուհետ կանայք ու տղամարդիկ մարզվել են վազքուղիներում: Փորձերի ժամանակ, հանգստի ընթացքում, մասնակիցներից անալիզներ էին վերցնում, չափում սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան ճնշումը:
Փորձի ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց սրտանոթային համակարգը միանգամայն այլ կերպ է արձագանքում սթրեսին, հաղորդում է «Informing»-ը:
Տղամարդկանց մոտ փոխվում էր ճշնումն ու սրտի աշխատանքը, կանանց մոտ նվազում էր արյան մատակարարումը սրտին, որի հետեւանքով առաջանում էր արյան կուտակումների վտանգ: Գիտնականները նկատել են նաեւ, որ կանայք ավելի շատ բացասական հույցեր են ապրում, քան դրական:
Գիտնականները նշում են, որ սթրեսի ու սրտանոթային հիվանդությունների միջեւ ուղղակի կապն արդեն ապացուցված է, սակայն վերջին հետազոտությունից հետո պարզվել է, որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են արձագանքում սթրեսային իրավիճակին: Սա հարկավոր կլինի հաշվի առբել սրտի եւ արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների հետագա բուժման ընթացքում:




























