Գաֆեսճյան հիմնադրամը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման առաջին քայլերն է արել. սկսվել են նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների խորհրդակցությունները: Այդ որոշումը կայացվել է Վաշինգտոնում նախագծի համար նախատեսված տարածքի շուրջ տեղի ունեցած երկարատեւ դատավարությունից հետո, գրում է «The Armenian Reporter»-ը:
Հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը նշել է, որ տեխնիկա-տնտեսական հիմնավորումն առաջին անհրաժեշտ քայլն է նման ծավալի նախագծի համար: «Հիմնավորումը հիմք կդառնա միջոցներ հավաքելու միջազգային քարոզչություն սկսելու համար՝ թանգարանի մասին երազանքն իրականություն դարձնելու նպատակով: Մեր նպատակն է վերանորոգել եւ ձեւափոխել Վաշինգտոնի կենտրոնի շենքը, որտեղ ներկայացվելու է հայերի պատմությունը այս եւ հետագա սերունդներին», – ասել է նա:




























