Սիլիկոնե հովտի երկու հսկաները՝ Apple-ը եւ Facebook-ը, իրենց աշխատակցուհիներին առաջարկում են սառեցնել ու պահպանել ձվաբջիջները, որի համար պատրաստ են վճարել, հաղորդում է NBC News-ը:

Ըստ աղբյուրի, Facebook-ը արդեն սկսել է ծախսեր անել ձվաբջիջների սառեցման նպատակով: ՄԻաժամանակ, Apple-ը այդ գործընթացը կսկսի 2015-ի հունվարից:

Այս ընկերությունները առաջին խոշոր գործատուներն են, որոնք նման առաջարկ են անում իրենց աշխատակցուհիներին ոչ բժշկական նկատառումներով: «Ունենալով հզոր կարիերա, երեխաներ ունենալը պլանավորելը շատ դժվար է, բայց դա անհրաժեշտ է անել»,-ասել է ձվաբջիջների սառեցման պրակտիկայի համար պատասխանատու, Eggsurance.com ֆորումի հիմնադիր Բրիջիտ Ադամսը: Նա ընդգծել է, որ նման առաջարկով հանդես եկող ընկերությունները ներդրում են անում կանանց մեջ եւ աջակցում նրանց:

Ընթացակարգը շատ թանկ է՝ 10 հազար դոլար սառեցման յուրաքանչյուր փուլի համար, գումարած ամեն տարի 500 դոլար ձվաբջջի պահպանման համար: