Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հավանություն է տվել առաջարկին, որը կանանց թույլ է տալիս Անգլիայի եկեղեցու եպիսկոպոս դառնալ: Տվյալ հարցը վաղուց է անհրաժեշտություն դիտվում, հայտնում է ВВС-ն՝ մեջբերելով Քենթերբերի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի խոսքերը:
Լորդերի պալատը, հստակեցնում է աղբյուրը, Գլխավոր Սինոդի այս առաջարկն ընդունել է առանց քվեարկության: Սպասվում է, որ առաջարկը պատգամավորները կհաստատեն հաջորդ շաբաթ, ինչից հետո այն կվերածվի օրենքի:
Լորդերի պալատում ելույթ ունենալիս արքեպիսկոպոս ը կոչ է արել թույլատրել կանանց եպիսկոպոս դառնալ:
2014թ. հուլիսին Անգլիայի եկեղեցու Գլխավոր Սինոդը կողմ էր քվեարկել կանանց եպիսկոպոս կարգելու իրավունքին:




























