Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մտադիր է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության ուսումնադաստիարակչական գործընթացի նկատմամբ: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Instagram-ում արված Քադիրովի գրառումը:
«Ուսանողների ստացած գիտելիքները աղքատիկ են, ուսումնական ժամանակը անարդյունավետ է օգտագործվում, պատշաճ դաստիարակչական աշխատանքներ չեն տարվում: Ես որոշում ընդունեցի որոշակի ժամկետով այդ ուսումնական հաստատություններ ուղարկել իմ ներկաայացուցիչներին, ովքեր եւ խիտ վերահսկողություն կսահմանեն ուսումնադաստիարակչական գործընթացի նկատմամբ, համապատասխան առաջարկություններ կնախապատրաստեն», - գրել է Չեչնիայի նախագահը:
Ինչպես նշում է պարբերականը, Քադիրովը մանկավարժներին կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել երիտասարդության բարոյահոգեբանական դաստիարակությանը:




























