Մինվոդիի (Ստավրոպոլի երկրամաս) հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի գործով ոստիկանությունը եւս 5 կասկածյալ է ձերբակալել:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով քննչական կոմիտեին, գրում է, որ այսօրվա դրությամբ Մինվոդիի սրճարանում եւ հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի բոլոր 33 մասնակիցների ինքնությունը հաստատվել է, նրանցից 26-ը ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մինվոդիի հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի շուրջ քրեական գործի հետաքննության շրջանակներում շարունակվում է հանցագործությունների բոլոր հանգամանքների, կոնֆլիկտի մոլոր մասնակիցների եւ դրանում յուրաքանչյուրի մասնակցության աստիճանի բացահայտումը:
«Քննչական միջոցառումների արդյունքում այսօրվա դրությամբ ձերբակալվել է 5 կասկածյալ, որոնց թվում են՝ 28-ամյա Արամ Հակոբյանը, 42-ամյա Կամո Հանգուլյանը, 39-ամյա Վրեժ Միրզոյանը, 21-ամյա Վաղիֆ Համզատովը, 25-ամյա Սուրեն Օգանեզովը: Քննության վարկածով՝ նրանք բոլորը Անդրանքի Ցականյանի եւ մյուսների հետ միասին ներխուժել են Մինվոդիի հիվանդանոց եւ այնտեղ խուլիգանություն սարքել», - հայտարարել են կոմիտեում:
Հիշեցնենք, որ Պյատիգորսկի քաղաքային դատարանը սեպտեմբերի 30-ին որոշել է կալանքի տակ առնել Մինվոդիում զանգվածային կռվի գործով գլխավոր կասկածյալին:



























