«Էրեբունի-Երեւան-2796» տոնական միջոցառումների համար Երեւանի համայնքային բյուջեից ծախսվել է 180 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ գումարից 50 մլն դրամը ծախսվել է սոցիալական օգնության վրա, իսկ մնացած 130 մլն դրամը՝ կոնֆերանսի կազմակերպման եւ միջոցառումների վրա: Այս գումարից բացի՝ խոշոր ընկերություններ եւ բարերարներ գումարներ են նվիրաբերել, որոնք եւս ծախսել են տոնակատարությունների վրա, սակայն դրանց քիվը քաղաքապետարանը չի կարող հրապարակել: