Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի կտրել կապն իշխանությունների հետ:
«Այն ուժերը, որոնք դեռ կապ ունեն գործող իշխանությունների հետ, պետք է վիրահատական միջամտությամբ նրանց կապը կտրվի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի կտրել կապը իշխանությունների հետ: Եթե իմ առաջ քաշած օրակարգն ընդունի ԲՀԿ-ն, ապա ես արդեն կասեմ, որ վիրահատությունն արվել է, եւ նրա կապը կտրվել է»,- այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հրապարակել է եռյակի միացյալ հարթակի օրակարգը:




























