Խանջյան փողոցում՝ «Jose» ժամանցի համալիրի հարեւանությամբ շենքի շինարարություն է սկսվել: Ի դեպ, սա հենց այն տարածքն է, որտեղ 2 տարի առաջ 2012թ այս օրերին փլուզում էր տեղի ունեցել, որի հետեւանքով 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու տարվա ընդմիջումից հետո այդ տարածքում նորից սկսվել է շինարարությունը, կառուցում են հարսանյաց սրահ: Ըստ որում՝ կառուցում են քարակերտ շինություն, մինչդեռ այն ժամանակվա Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պնդում էր, թե այդտեղ ապակեպատ շինություն կարող է լինել:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդտեղի սեփականատերը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանն է, ով մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Ես բացարձակ կապ չունեմ այ բոլոր բաների հետ, ինձ որ զանգում եք, ոնց որ ես զանգեմ, ձեզ ասեմ չինարեն լեզվի այս տառի մասին ինչ հրատարակություններ են եղել, այդպիսի համարժեք բան եք ասում»,-ասաց նա: