Բրիսթոլ (Անգլիա) քաղաքի իշխանությունները «հատակը ագրեսիվ մաքրելու համար» կալանավորել են հյուրանոցի կենվորին: Այդ մասին գրում է LifeNews-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոն Թորնթոնը, բնակվելով Բրիսթոլ քաղաքի հյուրանոցներից մեկում, կարծել է, որ հյուրանոցի աշխատակցուհին իր համարի հատակը վատ է մաքրել: Այդ ժամանակ տղամարդը որոշել է սենյակը ինքնուրույն հավաքել: Նա հավաքարարից խլել է շվաբրը եւ սկսել մաքրել հատակը:

 «Թորնթոնը սկսեց մաքրել հատակը, սակայն հետո մի քանի անգամ հարվածեց իր կողքին կանգնած հավաքարարի ոտքին», - հայտնել է Բրիսթոլի ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ նա նույնպես հրել է կնոջը:

Հյուրանոցի հավաքարարը պնդում է, որ Թորնթոնը պետք է պատասխանատվություն կրի «ագրեսիվ մաքրության համար»: Հոկտեմբերի 27-ին տղամարդը կկանգնի դատարանի առաջ: