Կարիերան մեծ վնաս է հասցնում կանանց առողջությանը, ինչի հետեւանքով կանանց եւ տղամարդկանց միջեւ կյանքի տեղության տարբերությունը մեծանում է:

Հետազոտությունը, որն անցկացրել են Բրիտանական ազգային վիճակագրական վարչության(ONS) գիտնականները, ցույց է տվել, որ թույլ սեռի ներկայացուցիչները կյանքի տեւողության տեսակետից կորցնում են իրենց առավելությունը տղամարդկանց համեմատ, քանի որ գերադասում են կարիերան տնային տնտեսությունից: ONS-ի տվյալներով՝ 1963թ.-ին տղամարդիկ 2 անգամ ավելի շատ շանս ունեին կանանցից շուտ մահանալ, իսկ 2013թ.-ին ռիսկը նվազել է, կյանքի տեւողությունը կրճատվել է 6-ից 4 տարի:

«Վերջին 50 տարիներին նկատվում է կանանց թվի աճ, որոնք գերադասում են աշխատանքային գործունեությունը, քան տնային տնտեսությունը: Սթրեսի հետեւանքով նրանք ծխում են, ալկոհոլ օգտագործում, ինչն էլ հանգեցնում է առողջական իրավիճակի փոփոխությունների»,- նշվում է ONS հաշվետվությունում:

Ինչպես նշում է «Mail Online»-ը, կարիերայի աստիճանով վազքի ընթացքում կանայք ոչ միայն ծխում են ու չարաշահում ալկոհոլը, այլ նաեւ մոռանում են երեխաների մասին: Կարիերայով տարվելը հանգեցրել է նրան, որ գեղեցիկ սեռի ավելի շատ ներկայացուցիչներ են ամուսնանում ուշ տարիքում, եթե առհասարակ ամուսնանում են, իսկ միջին հասակը, երբ ժամանակակից կանայք առաջին երեխան են ունենում, կազմում է 30 տարեկանը: Բացի այդ, 40-ամյա կանանց թիվը, որոնք առաջին անգամ ծննդաբերում են այդ տարիքում, 1970թ.-ից 5 անգամ ավելացել է, հաղորդում է «FedPost.ru»-ն: