Սիբա-ինու տեսակի շունը Բոդհի մականվամբ հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տերերը նրան նորաձեւության աշխարհ են մտցրել: Այժմ շունը տղամարդու հագուստի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է:

Տղամարդկանց նորաձության աշխարհում նոր առաջատար է հայտնվել՝ Բոդհի մականվամբ շունը, գրում է բրիտանական «Mirror»-ը:

Չորս տարեկան շանն «Instagram»-ում ավելի քան 146 հազար օգտատեր է հետեւում այն բանից հետո, երբ տերերը հասարակության դատին են ներկայացրել լուսանկարներ, որտեղ Բոդհին կոստյում, փողկապ ու ակնոց է կրում:

Նրա տերերը՝ 29-ամյա Դեյվ Ֆունգն ու 27-ամյա Յենա Քիմը նշում են, որ սկսել են զուգել իրենց շանը հաճույքի համար եւ, որ համաշխարհային ապրանքանիշերի նման ուշադրություն չեն ակնկալել:

Սակայն իրական հիացմունք շան տերերն ապրել են այն ժամանակ, երբ աշխարհահռչակ բրենդները, ինչպես «Salvatore Ferragamo»-ն ու « ASOS »-ը, իրենց շատ հետ պայմանագիր են կնքել, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Զույգը հավելել է, որ ծրագրում է հովանավորել կենդանիների փրկության կազմակերպություններին՝ ամեն հագուստից ստացվող եկամուտից տոկոս փոխանցելով: