Չինացի ինժեներներն արտասովոր անձրեւանոց են ստեղծել՝ Air Umbrella, որը մեծ լապտերի տեսք ունի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն անձրեւից պաշտպանելու է օդային հոսքերի իջոցով, որոնք անձրեւի կաթիլները մի կողմ են հեռացնելու:

Անձրեւանոցն աշխատելու է հատուկ մարտկոցի օգնությամբ, որը սարքի մեծ մասն է կազմում:

Նոր անձրեւանոցը երեք մոդիֆիկացիա ունի: Air Umbrella-ն 30 սանտիմետր է, 0.5 կգ է կշռում, կարող է աշխատել շուրջ մեկ քառորդ ժամ: Air Umbrella-b մոդելը 20 սմ ավելի երկար է, կշռում է 300 գրամ եւ կարող է երկու անգամ ավելի երկար աշխատել: Իսկ Air Umbrella-c մոդելի բռնակը մինչեւ 80 սանտիմետր երկարացնելու հնարավորություն ունի եւ 850 գրամ է կշռում:

Նորարարական անձրեւանոցը 118 դոլար արժե: Նախատեսվում է այն վաճառքի հանել 2015 թվականի վերջին: