Հանրապետության 12 քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերի 16-ի դրությամբ կա 4 հացադուլավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ երեք հացադուլավորները փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով են կալանավորված: Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում, նրանք հացադուլ են հայտարարել եւ գրիչի զսպանակի միջոցով կարել են բերանը: Իսկ եղբայրը՝ Արտակ Վերանյանը, գտնվում է »Վարդաշեն» ՔԿՀ-ում, նա պարզապես հացադուլ է հայտարարել: Ամբաստանյալները բողոքում են իրենց քրեական գործից: Մյուս հացադուլավորը Արթուր Այվազյանն է, նա գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, նրա բողոքը կապված է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ:


























