Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:

Այն մեկնարկելու է ս.թ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երեւան, Պ. Սեւակի 7, մուտքը բակի կողմից/: