Շոտլանդացի բժիշկները դիմել են երկրի իշխանություններին ՝ դպրոցների մոտ գտնվող արագ սննդի օբյեկտները փակելու առաջարկությամբ: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Myjane տեղական պորտալին:
Բժիշկները կարծում են, որ այդ քայլը կօգնի երեխաներին հեռու պահել լրացուցիչ գայթակղություններից ու ճարպակալումից. «Դպրոցներից 400 մետր եւ ավելի մոտ գտնվող ֆասթ ֆուդերի փակումը մանկական և պատանեկան ճարպակալության խնդրում զգալիորեն կբարելավի իրավիճակը: Երեխաները դասամիջոցներին մեծ գայթակղության են ենթարկվում եւ շատ հաճախ չեն կարողանում դրանց դիմադրել՝գնելով ֆասթ ֆուդի տարբեր կերակուրներ, որոնք չէին գնի, եթե արագ սննդի կետերը ավելի հեռու գտնվեին իրենց ուսումնական հաստատություններից», - հատարարել են բժիշկները:




























