ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին՝ Հանթերը, հեռացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորից՝ կոկաինի թեստի դրական արդյունքներից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով այդ խնդրին տեղյակ մարդկանց:
Հանթեր բայդենը կրթությամբ իրավաբան է, ներկայումս ներդրումային ընկերության կառավարիչ է: Թմրանյութերի թեստը վերջ է դրել նրա զինվորական կարիերային: 44-ամյա Բայդենը որոշել է շարունակել զինվորական ծառայությունը համեմատաբար ուշ՝ 2012-ին, 43 տարեկան հասակում: Թմրամիջոցների օգտագործման ստանդարտ թեստը նրա օրգանիզմում կոկաին է հայտնաբերել, ինչը, ըստ զինվորական պաշտոնյաների, հազվադեպ երեւույթ չէ:
Իր հայտարարությունում բայդենն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ԱՄՆ ռազմածովային ուժերում, ես խորապես ցավում եմ, որ իմ գործողությունները հանգեցրին վարչական հեռացման: Ես հարգում եմ ՌԾՈՒ որոշումը: Իմ ընտանիքի սիրով եւ աջակցությամբ ես առաջ կընթանամ»:




























