Երեւանի Տերյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց, հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























